Արգենտինայի մարզական դատարանը Մեսսիին կոչ է արել ներողություն խնդրել ԿՈՆՄԵԲՈԼ-ից

09:49 16.07.2019

Արգենտինայի մարզական արբիտրաժային դատարանի անդամ Գուստավո Աբրեուն ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին խորհուրդ է տվել ներողություն խնդրել Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայից, որին 32-ամյա ֆուտբոլիստը կոռուպցիայի մեջ է մեղադրել Ամերիկայի Գավաթ-2019-ի ժամանակ:

Աբրեուն Մեսսիին կոչ է արել նման քայլի դիմել, որպեսզի ԿՈՆՄԵԲՈԼ-ը պատժամիջոցներ չկիրառի նրա դեմ.

«Ես Մեսսիին խորհուրդ կտայի ներողություն խնդրել, որովհետև նրանք մտադիր են պատժամիջոցներ կիրառել Լիոնելի նկատմամբ: Նա պետք է ներողություն խնդրի, որպեսզի չպատժվի»,- Աբրեուի խոսքերն է փոխանցում TOI Sports-ը:

Հիշեցնենք` Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակչում Բրազիլիայից կրած պարտությունից հետո Մեսսին քննադատել է մրցավարների աշխատանքը, ովքեր ամբողջ խաղի ընթացքում ոչ մի անգամ չեն կիրառել VAR համակարգը:

Ավելի ուշ, հարձակվողը ԿՈՆՄԵԲՈԼ-ին մեղադրեց կոռուպցիայի մեջ` բաց թողնելով պարգևատրման արարողությունը: Արգենտինայի հավաքականը, հիշեցնենք, արժանացավ մրցաշարի բրոնզե մեդալներին:

Share |

Լրահոս

Loading...