Եթե նա նայում է իմ տեսանյութերը, ուրեմն լավ է խաղում. Ազարը կատակել է «ճապոնացի Մեսսիի» հետ

18:03 16.07.2019

Մադրիդի «Ռեալի» նորեկ,18-ամյա ճապոնացի հարձակվող Տակեֆուսա Կուբոն բլից հարցազրույց է տվել Madrid TV-ին, որում պատմել է, թե ով է իրեն սովորեցրել ֆուտբոլ խաղալ:

Ֆուտբոլիստը, որին հաճախ «ճապոնացի Մեսսի» են անվանում, նշել է նաև, որ դիտել է իր ներկայիս թիմակից Էդեն Ազարի մասնակցությամբ տեսանյութեր, ինչից հետո բելգիացին կատակել է Կուբոյի հետ:

Կուբո. «Ես խաղերից առաջ դիտում էի քո տեսանյութերը»:

Ազար. «Հիանալի է»:

Լրագրող. «Էդեն, նա լա՞վ է խաղում»:

Ազար. «Եթե նա դիտում է իմ տեսանյութերը, ուրեմն, իհարկե, լավ է խաղում»:


Հիշեցնենք՝ Մադրիդի «Ռեալ»-ը Կանադայում մինչմրցաշրջանային հավաք է անցկացնում՝ նախապատրաստվելով նոր մրցաշրջանին:

Ճապոնացի ֆուտբոլիստն արդեն հասցրել է հիացնել թիմակիցներին՝ իր խաբքերով ու տեխնիկայով:

Share |

Լրահոս

Loading...