Նեյմարը վերսկսել է մարզումները ՊՍԺ-ի հետ

14:52 16.07.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն արձակուրդից հետո վերադարձել է փարիզյան թիմի ճամբար: Բրազիլացի ֆուտբոլիստն արդեն առաջին մարզումն է անցկացրել թիմակիցների հետ:

Նեյմարն ավելի վաղ խնդիրներ ուներ ՊՍԺ-ի հետ: Բրազիլացին թիմի նախապատրաստության առաջին փուլը բաց թողեց՝ դա բացատրելով բարեգործական միջոցառմանը մասնակցելու հետ, ինչից հետո ակումբը հայտարարությամբ հանդես եկավ, որում ֆուտբոլիստին սպառնաց պատժամիջոցներով:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բարսելոնայից» 222 մլն եվրոյի դիմաց՝ դառնալով ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

27-ամյա հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: Ավարտված մրցաշրջանում բրազիլացին ակումբային մակարդակում 23 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...