Նիգերիայի հավաքականի նախկին մարզչի մորը երկրորդ անգամ առևանգել են

11:04 16.07.2019

Նիգերիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սամսոն Սիասիայի մորը առևանգել են երկրի հարավում գտնվող իր տնից:

Այս մասին հայտնում է The Guardian Nigeria-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, հուլիսի 15-ի գիշերը զինված անձինք ներխուժել են 76-ամյա տարեց կնոջ բնակարան ու փախցրել են նրան: Ընդ որում, հանցագործները դեռևս կապ չեն հաստատել կնոջ հարազատների հետ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Սիասիայի մորն առևանգում են: Նման միջադեպ տեղի էր ունեցել նաև 2015 թվականի նոյեմբերին: Այն ժամանակ 3 հանցագործ մոտոցիկլով տարել են կնոջն իր տնից: Անձամբ Սիասիան այդ ժամանակ գտնվել է Գամբիայում, որտեղ երկրի օլիմպիական հավաքականին նախապատաստել է Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիական խաղերին:

Կնոջ ընտանիքն ավելի ուշ վճարել է պահանջված գումարն ու 13 օր անց նա վերադարձել է տուն:

Share |

Լրահոս

Loading...