Նոա ՖԱ-ն Վրաստանի հավաքի շրջանակում առաջին ստուգողական խաղը կանցկացնի

13:09 16.07.2019

«Նոա» ֆուտբոլային ակումբը, որն այս օրերին հավաք է անցկացնում Վրաստանում, այսօր՝ հուլիսի 16-ին, իր առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի:

Երևանյան թիմի մրցակիցը կլինի «Զուգդիդի» ակումբը, որը հանդես է գալիս վրացական երկրորդ լիգայում:

Հանդիպումը կկայանա «Մուխիանի Արենա» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին:

«Նոա»-ն ներկայացրել է նաև նախախաղային մարզման լուսանկարները:

Share |

Լրահոս

Loading...