Նունու Գոմեշը ժամանել է Հայաստան (լուսանկար)

16:47 16.07.2019

Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ավագ Նունու Գոմեշը ժամանել է Հայաստան:

Այս մասին նախկին ֆուտբոլիստը տեղեկացրել է Instagram-ի Storys բաժնում կատարած գրառմամբ:

Հիշեցնենք՝ Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականը Երևանում մասնակցում է Եվրոպայի 2019 թվականի առաջնությանը:

Եվրոպայի գործող չեմպիոնները, որոնք Հայաստանի Մ19 հավաքականի հետ միևնույն խմբում, մեկնարկային խաղում 3:0 հաշվով վստահ հաղթանակ են տարել Իտալիայի Մ19 տարեկանների նկատմամբ:

Հիշեցնենք՝ ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանն ArmSport-ի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ հիմա Երևանում են Մադրիդի «Աթլետիկոյի», «Յուվենտուսի», «Դորտմունդի»« «Բորուսիայի», «Վերդերի», «Համբուրգի», «Քյոլնի», «ՌԲ Լայպցիգի», թուրքական «Իստամբուլ Բաշաքշեքիրի», ԲԿՄԱ-ի, «Լոկոմոտիվի», «Զենիթի», «Շախտյորի» սկաուտները: Ընդ որում, «Յուվենտուսից» ժամանել է հենց գլխավոր սկաուտը:

Share |

Լրահոս

Loading...