Թիավարողները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

16:03 16.07.2019

Թիավարության Հայաստանի հավաքականը օգոստոսի 21-25-ը հունգարական Ցեգետ քաղաքում կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Վարդան Ադամյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է հավաքականի կազմը:

«Մինչև աշխարհի առաջնության մեկնարկը՝ օգոստոսի 4-ից միջազգային ֆեդերացիայի հրավերով Արա Վիրաբյանը (կանոէ) հունգարական Ցեգետ քաղաքում մասնակցելու է ուսումնամարզական հավաքի: Այս հավաքն արվում է մարզաձևի զարգացման շրջանակներում: Աշխարհի առաջնությանը մասնակցելու են Հայկ Թադևոսյանը, Վլադիմիր Ալավերդյանը, Էդգար Թությանը և Արթուր Ակիշին»,- ասել է Վարդան Ադամյանը:

Նրանք մասնակցելու են բայդարկա 4 տեղանոց և բայդարկա երկտեղանոց մրցաձևերում: Վալդիմիր Ալավերդյանն ու Էդգար Թությանը մասնակցելու են բայդարկա երկտեղանոց 1000 մետր մրցաձևին, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար: Արա Վիրաբյանը մասնակցելու է մեկ տեղանոց կանոէ 500 և 1000 մետր մրցաձևերին:

Հավաքականը մրցավայր կմեկնի գլխավոր մարզիչ Մարտիրոս Շահվալադյանի գլխավորությամբ:

Նշենք՝ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը ավստրիական Լինս քաղաքում կանցկացվի ակադեմիական թիավարության ԱԱ-ն, որին կմասնակցեն Փայլակ Միրզոյանը և Մհեր Ջանիկյանը: Թիմը մրցավայր կմեկնի Վարդան Ադամյանի գլխավորությամբ:

Share |

Լրահոս

Loading...