Դանի Ալվեսի նախկին ակումբներից մեկը ցանկանում է վերադարձնել նրան

18:55 16.07.2019

Դանի Ալվեսը շարունակում է նոր ակումբ փնտրել։ Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Պարի Սեն Ժերմենից» և ներկա պահին ազատ գործակալի կարգավիճակ ունի։ 

Goal-ի տեղեկություններով՝ Դանի Ալվեսի նախկին ակումբներից մեկը՝ Թուրինի «Յուվենտուսը» միացել է 36-ամյա պաշտպանի համար մղվող պայքարին։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Ինտերը»։ 

Դանի Ալվեսը մեկ մրցաշրջան անց է կացրել «Յուվենտուսի» կազմում։ Դա 2016-17 մրցաշրջանն էր։ Որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ Ալվեսը հեռացել է «Յուվենտուսից» 2017 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում թիմակիցների հետ ունեցած վիճաբանությունից հետո։ 

Հիշեցնենք, որ Դանի Ալվեսը Բրազիլիայի հավաքականի հետ օրեր առաջ նվաճեց Կոպա Ամերիկայի գավաթը։ 36-ամյա պաշտանը «պենտակամպեոնների» ավագն էր։ 

Share |

Լրահոս

Loading...