Կիրան Տրիպյեն մեկնել է Իսպանիա․ հայտնի է, թե որտեղ է նա շարունակելու կարիերան

19:43 16.07.2019

Լոնդոնի «Տոտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Կիրան Տրիպյեն կարիերան կշարունակի Լա լիգայում։ Ֆուտբոլիստը մեկնել է Իսպանիա։ 

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբը թույլ է տվել Տրիպյեին ուղևորվել Իսպանիա, բանակցությունները ավարտին հասցնելու համար Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոխիբլանկոսները» 20 միլիոն ֆունտ են վճարելու 28-ամյա պաշտպանի համար։ Տրիպյեն շուտով բուժզննում կանցնի նոր ակումբում և պայմանագիր կկնքի «Աթլետիկոյի» հետ։ 

Չորեքշաբթի «խցանները» մեկնում են Սինգապուր միջմրցաշրջանային պատրաստութունն անցկացնելու։ Տրիպյեն ակումբի հետ չի մեկնելու։ 

Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում Կիրան Տրիպյեն «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 27 հանդիպման ու դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 

Share |

Լրահոս

Loading...