Կախելով գլուխները. Բանանցը պարտվեց ընդհանուր 0-8 հաշվով (տեսանյութ)

20:54 16.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Բանանցը» ընդհանուր 0-8 հաշվով պարտվեց սերբական «Չուկարիչկիին» ու լքեց պայքարը:

Առաջին խաղում սերբական թիմը սեփական հարկի տակ հաղթել էր 3-0 հաշվով ու պատասխան խաղից առաջ անչափ լուրջ առավելություն էր ստացել:

Երևանում կայացած խաղը «Բանանցի» համար ավելի վատ դասավորվեց: Ֆայզուլինի ֆուտբոլիստները ոչինչ ցույց չտվեցին մրցակցին ու ընդունեցին 5 անպատասխան գնդակ:

Հանդիպման առաջին կեսում սերբական թիմը երկու գոլի հեղինակ դարձավ: Աչքի ընկան Ստոյանովիչը և Տեդիչը:

Երկրորդ կեսում «Չուկարիչկին» ևս երեք գոլ խփեց: Հաշիվը խոշոր դարձրեց Լուկովիչը: Մի քանի րոպե անց Բիրմանչևիչը 4-րդ գնդակը խփեց, իսկ 75-րդ րոպեին Ստանոյևիչը դուբլ գրանցեց՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը:

Խաղի ընթացքում տանտերերին աջակցում էին երկրպագուները՝ ինչպես «Բանանցի» South West Ultras երկրպագուական շարժման անդամները, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի «Առաջին ճակատ» (FAF) ֆան-ակումբի ներկայացուցիչները։ 

Հանդիպման վերջնամասում «Բանանցը» մի փոքր ակտիվացավ: Գոլային լավ լահ ուներ Սինիավսին, սակայն նրա հարվածից հետո հուսալի խաղաց դարպասապահը:

Այսպիսով, «Բանանցը» դիմակայությունում պարտվում է 0-8 հաշվով ու լքում Եվրոպա լիգայի խաղարկությունը հենց առաջին փուլից:

Share |

Լրահոս

Loading...