ԵԼ. Նույնիսկ հրաշքն է անհավատալի. Բանանցն առաջին խաղակեսից հետո պարտվում է (տեսանյութ)

19:56 16.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Բանանցը» մրցում է «Չուկարիչկիի» հետ:

Դիմակայության առաջին մրցավեճն ավարտվել էր սերբական թիմի հաղթանակով՝ 3-0 հաշվով: Երևանյան ակումբի մրցակիցը ժամանել էր պատասխան խաղին անչափ վստահ հաշվով ու հիանալի խաղ ցուցադրելուց հետո:

Պատասխան հանդիպման արդեն մեկնարկում «Չուկարիչկին» տիրեց նախաձեռնությանը ու բացեց հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Լուկա Ստոյանովիչը։

Ֆայզուլինի թիմը փորձում էր ինչ-որ բան անել ու փրկել կորցրածը: «Բանանցի» գրոհները հաջող ավարտ չէին ունենում, իսկ մրցակիցը օգտագործեց իր պահերից մեկը: 31-րդ րոպեին աչքի ընկավ Տեդիչը:

Առաջին խաղակեսի վերջում երևանյան թիմը լավ դիրքում տուգանային հարվածի իրավունք ստացավ, սակայն հարվածը բարձր ընթացավ: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ 0-2 հաշվով:

Հանդիպման ուղիղ հեռարձակմանը հետևեք այստեղ:

Share |

Լրահոս

Loading...