Բավարիան գնել է Շտուտգարտի 18-ամյա հարձակվողին

20:32 16.07.2019

«Շտուտգարտի» հարձակվող Լեոն Դայակուն կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»։ Այս մասին է տեղեկացնում մյունխենյան ակումբի Twitter-յան պաշտոնական էջը։ 

18-ամյա հարձակվողը պայմանագիր է կնքել Բունդեսլիգայի գործող չեմպիոնների հետ մինչև 2023 թվականը։ Հատկանշական է, որ «Բավարիան» իր նորեկին տվել է 7 համարի մարզաշապիկը, որով երկար տարիներ հանդես էր գալիս Ֆրանկ Ռիբերին։ 

Նախորդ մրցաշրջանում Դայակուն հանդես է եկել «Շտուտգարտի» երիտասարդական թիմում, որի կազմում մասնակցել է 31 հանդիպման ու 17 գոլի հեղինակ է դարձել։ Նա երկու հանդիպում էլ անց է կացրել «Շտուտգարտի» հիմնական թիմի կազմում սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ 

Հիշեցնենք, որ «Բավարիան» ցանկանում էր գնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեին, սակայն մյունխենցիներին ոչ մի կերպ չի հաջողվում ձեռք բերել գերմանացի ֆուտբոլիստին։  

Share |

Լրահոս

Loading...