Արսենալը մոտ է Ռեալի կիսապաշտպանին ձեռք բերելուն

18:31 16.07.2019

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում երկար «լռելուց» հետո բավականին տպավորիչ գործարք կատարել։ 

AS-ի պնդմամբ՝ «արքայական» ակումբի իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն։ Ֆուտբոլիստին «զինագործների» կազմում ցանկանում է տեսնել թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին։ 22-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը» և «Միլանը», սակայն ինքը՝ Սեբալյոսը մտադիր է տեղափոխվել «Էմիրեյթս»։ 

Օրեր առաջ Դանի Սեբալյոսը Իսպանիայի Մ-21 հավաքականի հետ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Ներկա պահին նա դեռևս չի միացել «Ռեալին»։ «Սերուցքայինները» Կանադայում պատրաստվում են նոր մրցաշրջանին։ 

Դանի Սեբալյոսը «արքայական» ակումբ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը իսպանական «Բետիսից»։ Որոշ աղբյուրների տեղեկություններով՝ Սեբալյոսի և Զինեդին Զիդանի միջև այդքան էլ ջերմ հարաբերություններ չեն։ 

Share |

Լրահոս

Loading...