Կոուտինյուի գործակալ. Ֆիլիպպեի սիրտն առաջվա պես Լիվերպուլի հետ է

15:10 16.07.2019

Կիա Ջուրաբչիանը՝ «Բարսելոնայի» խաղացող Ֆիլիպպե Կոուտինյուի գործակալը, բացառել է բրազիլացու հավանական տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:

 ««Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի ակումբ է, ես այնտեղ խաղացողներ ունեմ ու նրանց ահռելի հարգանքով եմ վերաբերվում, բայց ինչ վերաբերում է Ֆիլիպպեին, ապա այդ տրանսֆերի հավանականությունը կարելի է բնութագրել չնչին հավանականություն ունեցողից մինչև անիրականի:

Ֆիլիպպեի համար շատ դժվար կլինի խաղալ «Լիվերպուլի» մրցակցի կազմում, քանի որ նա շատ մեծ կապվածություն ունի այդ ակումբի հետ: Նա այնտեղ հիանալի ժամանակաշրջան է անցկացրել: Նրա սիրտն առաջվա պես «Լիվերպուլի» հետ է:

Անխոս, եթե Կոուտինյուն վերադառնա ԱՊԼ, դա կլինի «Լիվերպուլը», բայց այս պահին դա իրականացնելը բարդ կլինի, ու ամեն ինչ նրանցից է կախված»,- գործակալի խոսքերն է փոխանցում talkSPORT-ը:

Կոուտինյուն «Լիվերպուլում» խաղացել է 2013-18 թվականներին, իսկ հետո 120 մլն եվրոյով տեղափոխվել «Բարսելոնա». պայմանագրում ստորագրվել է նաև 40 մլն եվրո բոնուսի վերաբերյալ կետ:

 

Share |

Լրահոս

Loading...