Պաշտոնական․ Կուկուրելյան վերադարձավ Բարսելոնա

20:18 16.07.2019

Պաշտան Մարկ Կուկուրելյան «Էյբարից» տեղափոխվել է «Բարսելոնա»։ Այս մասին տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը։ 

Կուկուրելյան վերադարձել է կատալոնական ակումբ մեկ տարի վարձակալական հիմունքներով «Էյբարում» խաղալուց հետո։ Ակումբը 2 միլիոն եվրո էր վճարել «Բարսելոնային» 20-ամյա ֆուտբոլիստի համար։ Կատալոնացիները ունեին իրավունք 4 միլիոն եվրոյով ֆուտբոլիստի տրանսֆերը հետ գնելու, ինչից էլ օգտվել են և վերադարձրել են տաղանդաշատ երիտասարդին։ 

Դեռևս հայտնի չէ՝ Կուկուրելյան կմնա «Բարսելոնայում» որպես Ալբայի հիմնական փոխարինո՞ղ, թե՞ կհեռանա այլ ակումբ ավելի մեծ գումարի դիմաց։ 

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» ձեռք է բերել նաև Անտուան Գրիզմանին, Ֆրենկի Դե Յոնգին և դարպասապահ Նետուին։  

Share |

Լրահոս

Loading...