Պաշտոնական․ Բորուսիայի պաշտպան Դիալոն տեղափոխվեց ՊՍԺ

21:14 16.07.2019

Պաշտպան Աբդու Դիալոն Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»։ Այս մասին տեղեկանում ենք փարիզյան ակումբի Twitter-յան պաշտոնական էջից։ 

23-ամյա ֆուտբոլիստի հետ ՊՍԺ-ն կնքել է պայմանագիր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Նոր ակումբում Դիալոն հանդես է գալու 22 համարի մարզաշապիկով։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լիգա 1-ի չեմպիոնները 32 միլիոն եվրո են վճարելու ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ 

Նախորդ մրցաշրջանում Դիալոն «Բորուսիայի» կազմում մասնակցել է 28 հանդիպման ու դարձել է 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ 

Share |

Լրահոս

Loading...