Էրիկսենը կարիերան կարող է շարունակել Լա լիգայում․ խոսքը Ռեալի մասին չէ

21:34 16.07.2019

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ծառայություններով հետաքրքրվող նոր ակումբ կա։ Մադրիդի «Ռեալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» կողքին դանիացուն գնելու նոր թեկնածու է հայտնվել։

Ինչպես տեղեկացնում է Standart-ը, 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն»։ Աղբյուրի տեղեկություններով՝ Էրիկսենը «ռոխիբլանկոսների» գլխավոր տրանսֆերային թիրախն է լինելու ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ 

Այս օրերին կողմերի միջև մեկ այլ գործարք է կայանում։ «Տոտենհեմի» պաշտպան Կիրան Տրիպյեն շատ մոտ է «Աթլետիկո» տեղափոխվելուն։ Ֆուտբոլիստը արդեն իսկ Իսպանիայում է։ 

Հիշեցնենք, որ Էրիկսենին գնելու գլխավոր թեկնածուն Մադրիդի «Ռեալն» է։ «Արքայական» ակումբը Պոգբայի տրանսֆերը ձախողելու դեպքում կարող է քայլեր ձեռնարկել Էրիկսենին գնելու համար։ 

Share |

Լրահոս

Loading...