Յովիչը նշել է, թե որն է իր գլխավոր տաղանդը

00:31 16.07.2019

Մադրիդի «Ռեալի» նորեկ Լուկա Յովիչը նշել է, թե որն է համարում իր գլխավոր տաղանդը։ Սերբ հարձակվողը «արքայական» ակումբի կազմում պատրաստվում է նոր մրցաշրջանին։ 

«Բոլորը այս կյանքում ինչ-որ հատուկ տաղանդ ունեն։ Կարծում եմ՝ իմ տաղանդը գոլեր խփելն է»,-Յովիչի խոսքերն է մեջբերում Bleacher Report Football-ը։ 

Լուկա Յովիչը ամառային տրանսֆերային պատույանի ընթացքում Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Գործարքը 60 միլիոն եվրո արժեցավ «արքայական» ակումբի համար։ 

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Յովիչից բացի Մադրիդի «Ռեալը» գնել է նաև Էդեն Ազարին, Էդեր Միլիտաոյին, Ֆերլան Մենդիին, Տակեֆուսա Կուբոյին և Ռոդրիգո Գոեսին։ 

Share |

Լրահոս

Loading...