Յուվենտուսն ու Այաքսը վերջնականապես համաձայնեցրել են դե Լիգտի տրանսֆերի գումարը

09:30 16.07.2019

«Այաքսի» ավագ դե Լիգտին մեկ քայլ է բաժանում «Յուվենտուս» տեղափոխությունից: Այս մասին հաղորդում է Sky Sport Italy-ն: 19-ամյա ֆուտբոլիստի համար հոլանդական ակումբը 75 մլն եվրո կստանա:

Հաշվի առնելով այն, որ ավելի վաղ հաղորդվում էր «Յուվենտուսի» ու խաղացողի միջև ձեռք բերված անձնական պայմանագրի մասին՝ տրանսֆերի մասին պաշտոնապես կարող է հայտարարվել արդեն այս շաբաթ, քանի որ դե Լիգտին մնացել է միայն բուժզննում անցնելը: 

Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ դե Լիգտը որոշել է նոր թիմում հանդես գալ 4 համարի մարզաշապիկով: Մաթեյսը «Այաքսի» սան է: Ավարտված մրցաշրջանում նա ակումբային մակարդակում 55 խաղ է անցկացրել: Նրա հաշվին 7 գոլ ու 4 արդյունավետ փոխանցում կա: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա ֆուտբոլիստը կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

 

 

Share |

Լրահոս

Loading...