Լիվերպուլը 28 ֆուտբոլիստներով մեկնում է ԱՄՆ հավաքի

00:18 16.07.2019

«Լիվերպուլը» միջմրցաշրջանային պատրաստության մի հատվածը անց է կացնելու Միացյալ Նահանգներում։ «Մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հրապարակել է թիմի հայտացուցակը, որը բաղկացած է 28 ֆուտբոլիստներից․

Նատանիել Քլայն, Ֆաբինյո, Վիրջիլ Վան Դեյկ, Դեյան Լովրեն, Ջեյմս Միլներ, Ջո Գոմես, Ջորդան Հենդերսոն, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, Ադամ Լալանա, Սիմոն Մինյոլե, Ռիան Բրյուստեր, Էնդրյու Ռոբերտսոն, Դիվոգ Օրիգի, Ջոել Մատիպ, Ռայան Կենտ, Լյուիս, Նատանիել Ֆիլիպս, Կերտին Ջոնս, Կի Յանա Հուվեր, Օյջինսկի, Դունկան, Վուդբերն, Ալեքսանդր-Առնոլդ, Ուիլսոն, Լարուչի, Վան դեն Բերգ, Ատերտոն։ 

Ալիսոնը, Նաբի Կեյտան, Ռոբերտո Ֆիրմինոն և Մոհամեդ Սալահը դեռևս արձակուրդի մեջ են։ Նրանք ակումբին են միանալու ավելի ուշ։ 

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ մեկ միավորով զիջելով չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։  

Share |

Լրահոս

Loading...