Ինտերը Լուկակուի հետ կապված նոր առաջարկ է արել ՄՅՈՒ-ին

12:31 16.07.2019

Հաղորդվում է, որ «Ինտերը» նոր առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին»՝ կապված թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ:

Իտալական ակումբը բելգիացու համար 60 մլն ֆունտ և մի շարք բոլուսներ է առաջարկել: Անգլիացիները, սակայն, 75 մլն ֆունտ են ուզում աշխատել վաճառքից: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Սակայն հավանականություն կա, որ ՄՅՈՒ-ն Լուկակուին բաց կթողնի առաջարկված գումարով, եթե մանկունիանցիները մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը փոխարինող գտնեն Լուկակուին: Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 8-ին:

 

Share |

Լրահոս

Loading...