Բրազիլիայում գողացել են Նեյմարի՝ իր ապագայի վերաբերյալ հարցազրույցի ձայնագրությունը

10:00 16.07.2019

Երկուշաբթի օրը բրազիլական հեռուստատեսությամբ պետք է եթեր դուրս գար ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի բացառիկ հարցազրույցը, որում խաղացողը կարևոր տեղեկություն էր հաղորդել իր ապագայի վերաբերյալ:

Բայց օրը ցերեկով UOL Esporte-ի լրագրող Պաուլո Վերգեյրոյի ավտոմեքենայից գողացել են Բրազիլիայի հավաքականի հարձակվողի հետ զրույցի ձայնագրությունը: Այս մասին տեղեկացնում է բրազիլական նշված հեռուստաընկերության կայքը:

Կիրակի օրը Վերգեյրոն ներկա է եղել Նեյմարի մասնակցությամբ մի միջոցառման, բայց վերադառնալով մեքենա՝ նկատել է, որ բեռնախցիկը բաց է, իսկ հիշողության քարտն անհետացել է:

Միջադեպը տեղի է ունեցել Նեյմարի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի ֆոնին:

 

Share |

Լրահոս

Loading...