Հայտնի է Շկուպի-Փյունիկ խաղը սպասարկող անձնակազմը

11:57 16.07.2019

Հուլիսի 18-ին, «Փյունիկը» Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» մարզադաշտում Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում կմրցի Հս. Մակեդոնիան ներկայացնող «Շկուպիի» հետ։

Թիմերի միջև Գյումրիում կայացած առաջին խաղն ավարտվել էր 3-3 հաշվով։ ՈւԵՖԱ-ն հրապարակել է պատասխան խաղը սպասարկող մրցավարների անունները: Խաղը կսպասարկեն ուկրաինացի մրցավարները։

Գլխավոր մրցավար` Վիտալի Ռոմանով

Մրցավարի օգնականներ` Անդրեյ Սկրիպկա, Իգոր Ալյեխին

4-րդ պաշտոնյա` Վիկտոր Կոպևսկի։

Share |

Լրահոս

Loading...