Ռեալը տարբեր գներ է սահմանել Խամեսի տրանսֆերի համար Նապոլիին և Աթլետիկոյին

22:41 16.07.2019

Մադրիդի «Ռեալը» շարունակում է ճանապարհներ փնտրել Խամես Ռոդրիգեսին վաճառելու համար։ «Արքայական» ակումբը տարբեր գներ է սահմանել Խամեսի վաճառքի համար։ 

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ռեալը» պատրաստ է «Նապոլիին» 42 միլիոն եվրոյի դիմաց վաճառել Խամեսին։ «Աթլետիկոյի» պարագայում «Ռեալը» ցանկանում է 50 միլիոն եվրո ստանալ։ 

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ծրագրեր չի կապում կոլումբիացի կիսապաշտպանի հետ։ Խամեսը վերջին երկու տարիներին վարձակալական հիմունքներով խաղում էր «Բավարիայի» կազմում։ 

Խամեսի կարիերայի շարունակության ավելի հավանական տարբերակ է թվում «Նապոիլին», քանի որ իտալական գրանդի գլխավոր մարզիչը ցանկանում է թիմի կազմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին։ 

Share |

Լրահոս

Loading...