Ուեյն Ռունի․ Կլոպը հիասքանչ մարդ է․ նրա միակ թերությունն այն է, որ նա մարզում է Լիվերպուլը

22:02 16.07.2019

«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին պատմել է, թե ինչպես է վերաբերվում «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։ 

«Յուգենը այն մարզիչն է, ում հետ աշխատել կցանկանար ցանկացած ֆուտբոլիստ։ Նկատելի է, թե ինչ հաճույք են ստանում ֆուտբոլիստները նրա հետ աշխատելիս։ Ես մի անգամ հանդիպել եմ նրա հետ։ Նա հիասքանչ մարդ է։

Նրա միակ թերությունն այն է, որ նա մարզում է «Լիվերպուլը», ու դա նրա մոտ հիասքանչ է ստացվում (ծիծաղում է)։ Ես խորապես հարգում եմ նրա կատարած աշխատանքը թե՛ «Լիվերպուլում», թե՛ «Բորուսիայում»։ Նրա լավագույն տարիները դեռ առջևում են»,-Ռունիի խոսքերն է մեջբերում Bild-ը։ 

Յուրգեն Կլոպը մարզում է «Լիվերպուլը» 2015 թվականից։ «Մերսիսայդցիների» հետ նա նախորդ մրցաշրջանում նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ 

Share |

Լրահոս

Loading...