Շվեդիայում երկրպագուին արգելել են անունը դարձնել Տոտենհեմ

13:44 16.07.2019

Շվեդական իշխանությունները մերժել են Սկատտևերկտ քաղաքում բնակվող «Տոտենհեմ Հոթսփուրի» երկրպագուին, որը դիմել է ի պատիվ լոնդոնյան թիմի՝ անունը փոխելու համար: Նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ Շվեդիայի բնակիչ Դևիդ Լինդը անունը փոխելու հետ կապված դիմում է ներկայացրել տեղական մարմիններին: Մի քանի շաբաթ անց 39-ամյա երկրպագուի դիմումը մերժվել է:

«Շատ տխուր է: Կարծես, Շվեդիայի բնակիչներն ինչ անուն ասես կարող են ունենալ, բացի Տոտենհեմից: Ավելի տրամաբանական է անվանվել Նյուքասլ, Արսենալ կամ Լիվերպուլ: Շվեդիայում տարօրինակ անուններ ունեցող շատ մարդիկ կան: Նույնիսկ Կարտոֆիլ անունով մեկը կա: Գուցե Սկատտևերկտից ինչ-որ մեկը «Արսենալի» երկրպագո՞ւ է»,- երկրպագուի խոսքերն է փոխանցում The Guardian-ը:

Իշխանության ներկայացուցիչը պատասխանել է, որ մերժումը կապված է Շվեդիայում գործող նոր օրենքի հետ, որն ուժի մեջ է մտել 2017 թվականին:

 

Share |

Լրահոս

Loading...