Սուլշերը հույս ունի, որ դե Խեան կերկարաձգի պայմանագիրն ՄՅՈՒ-ի հետ

17:55 16.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գուննար Սուլշերը հույս է հայտնել, որ թիմի դարպասապահ Դավիդ դե Խեան կմնա ակումբում ու կերկարաձգի պայմանագրի ժամկետը:

«Այո՛, նա վաղը կխաղա «Լիդսի» դեմ (ընկերական խաղ՝ հեղ.): Եվ, հույս ունեմ, որ կարող ենք համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման հարցով, արդեն մի քանի անգամ ասել եմ այդ մասին: Ե՞րբ կհայտարարենք երկարաձգման մասին: Կարծում եմ՝ դա ակումբից ու դե Խեայից է կախված»,-մարզչի խոսքերն է փոխանցում Irish Examiner-ը:

 

Share |

Լրահոս

Loading...