Թուրքական ակումբը մեկնաբանել է սխալմամբ ֆուտբոլիստ ձեռք բերելու մասին տեղեկությունը

17:00 16.07.2019

Թուրքական «Մենեմենսփոր» ակումբն «Ինստագրամի» իր էջում հայտարարություն է տարածել կապված տարածված տեղեկատվության հետ ըստ որի՝ ակումբը սխալմամբ ֆուտբոլիստ է ձեռք բերել:

«Հուլիսի 8-ին մենք պայմանագիր ենք կնքել Ալֆա Ջալլոուի հետ: Դրանից հետո պայմանագիրը խզվել է կապված բուժզննման արդյունքների հետ: Տեղեկությունն այն մասին, թե մենք ցանկացաել ենք ձեռք բերել Լամինա Ջալլոուին, չի համապատասխանում իրականությանը: Որոշ ԶԼՄ-ների՝ այդ տեղեկությունը հրապարակելու նպատակը մեր ակումբին վնասելն է: Սիրելի՛ երկրպագուներ, մի՛ հավատացեք այդ լուրերին»,- ասվում է «Մենեմենսփորի» հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալֆա Ջալլոուի պայմանագիրը խզվել է, քանի որ թուրքական ակումբի ներկայացուցիչները նրան շփոթել էին իր հայրենակից Լամինա Ջալլոուի հետ:

 

Share |

Լրահոս

Loading...