Վարդան Մինասյան․ Կարծում եմ՝ մեկնարկային րոպեներից ճնշում կլինի մեզ վրա

23:22 16.07.2019

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում վաղը «Արարատ-Արմենիան» պատասխան հանդիպումը կանցկացնի Շվեդիայում ԱԻԿ-ի հետ։ Հանդիպմանն ընդառաջ լրագրողների հարցերին է պատասխանել երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ 

«Ես արդեն մոռացել եմ առաջին խաղի մասին։ Ես հիմա միայն վաղվա դիմակայության մասին եմ մտածում։ Կարծում եմ՝ ԱԻԿ-ը ունի առավելություն վաղվա հանդիպմանն ընդառաջ։ Սա ակումբ է, որն ունի հարուստ պատմություն, ավանդույթներ, ուժեղ ֆուտբոլիստներ։ Մեզ համար շատ բարդ է լինելու, բայց մենք պայքարելու ենք։

Կարծում եմ՝ մեզ վրա ճնշում կլինի մեկնարկային րոպեներից։ Մենք չենք պատրաստվում պաշտպանողական ֆուտբոլ խաղալ, սակայն կարծում եմ՝ մրցակիցը ճնշում կգործադրի առաջին րոպեներից»,-ասել է Մինասյանը։ 

Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։ 

Տեսանյութը «Արարատ-Արմենիայի» Facebook-յան էջից։ 

Share |

Լրահոս

Loading...