Զիդանը վերադարձել է Ռեալի ճամբար

13:22 16.07.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերադարձել է Կանադայում գտնվող թիմի ճամբար: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Ֆրանսիացի մասնագետը «սերուցքայիններին» լքել էր մի քանի օր առաջ՝ կապված իր մեծ եղբայր Ֆարիդ Զիդանի առողջական վիճակի վատթարացման հետ, որն ավելի ուշ մահացավ: Մահվան պատճառը քաղցկեղն էր, որի դեմ նա պայքարում էր արդեն տևական ժամանակ: Զիդանի բացակայության ժամանակ «Ռեալում» մարզումներն անցկացնում էր երկրորդ մարզիչ Դևիդ Բետտոնին:

Զիդանը «Ռեալն» առաջին անգամ գլխավորել էր 2016 թվականին: 3 մրցաշրջանի ընթացոմ մադրիդցիները ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ 3 անգամ անընդմեջ նվաճել են Չեմպիոնների լիգան ու մեկ անգամ հռչակվել Իսպանիայի չեմպիոն: 2018-ի ամռանը Զիդանը իր ցանկությամբ հեռացավ թիմից, բայց 2019-ի մարտի 11-ին նորից գլխավորեց ակումբը:

 

Share |

Լրահոս

Loading...