Մ19 Եվրո-2019․ Իտալիայի հավաքականը 3 րոպեում 2 գոլ խփեց Հայաստանին

21:36 17.07.2019

Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներ Մանոլո Պորտանովվան և  Դավիդե Մերոլան երեք րոպեում երկու գոլ են խփել Հայաստանի Մ19 հավաքականի դարպասն ու առաջ մղել իրենց թիմին։

Եվրոպայի 2019 թվականի առաջնության խմբային փուլի երկրրոդ տուրի խաղի 29-րդ րոպեին Պորտանովան մերոնց տուգանային հրապարակ հետևած փոխանցումից հետո արագ կողմնորոշվեց, պտտվեց ու մոտ տարածությունից գրավեց Հարություն Մելքոնյանի դարպասը` բացելով խաղի հաշիվը։

Իսկ երեք րոպե անց «Ինտերի» պատանեկան թիմի ֆուտբոլիստ Մերոլան բավականին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ կրկնապատկելով իտալացիների առավելությունը։

Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այս հղումով։

Share |

Լրահոս

Loading...