Հոֆենհայմը հաղթել է, Սարգիս Ադամյանը մասնակցել է խաղին

22:03 17.07.2019

Գերմանական «Հոֆենհայմը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ընկերական խաղ է անցկացրել «Յան Ռեգենեսբուրգի» հետ: 

«Հոֆենհայմը», որը մինչև 51-րդ րոպեն պարտվում էր 0-2 հաշվով, արդյունքում հաղթել է 3-2 հաշվով:

Սարգիս Ադամյանը եղել է մեկնարկային կազմում ու մասնակցել առաջին կեսին:

Նշենք, որ Ադամյանը «Հոֆենհայմ» էր տեղափոխվել հենց «Յան Ռեգենեսբուրգից»:

Share |

Լրահոս

Loading...