Բարձրագույն խումբ. 2019/20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 2-ին. հայտնի է խաղացանկը

13:23 17.07.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացրել է Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանի խաղացանկը:

Առաջին տուրը կմեկնարկի օգոստոսի 2-ին և կավարտվի օգոստոսի 5-ին:

Մեկնարկային տուրում կկայանան հետևյալ հանդիպումները

 

  • «Արարատ»-«Երևան»
    «Հանրապետական» մարզադաշտ 
  • «Շիրակ»-«Բանանց»
    Գյումրու «Քաղաքային» մարզադաշտ
  • «Փյունիկ»-«Լոռի»
    «Հանրապետական» մարզադաշտ 
  • «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»
    «Նաիրի» մարզադաշտ
  • «Գանձասար-Կապան»-«Նոա»
    ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Ըստ խաղացանկի՝ «Երևանը» տնային հանդիպումներն անցկացնելու է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում:

«Արարատն» ու «Փյունիկը» մրցակիցներին կընդունեն «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ նախորդ առաջնությունում ոչ մի թիմ տնային հանդիպում չէր անցկացնում:

Ինչպես նախորդ առաջնության ժամանակ, այնպես էլ այս մրցաշրջանում «Գանձասար-Կապանն» ու «Արարատ-Արմենիան» կխաղան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, «Բանանցն» իր համանուն մարզադաշտում, «Նոան» և «Ալաշկերտը»՝ «Նաիրի» մարզադաշտում:

Մարզային թիմերի դեպքում ոչինչ չի փոխվել: «Շիրակը» հանդես կագ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում, իսկ «Լոռին»՝ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում:

Խաղացանկն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:

Share |

Լրահոս

Loading...