Աթլետիկոն համաձայնության է հասել Ռեալի սանի հետ

00:18 17.07.2019

«Էսպանյոլի» պաշտպան Մարիո Էրմոսոն մոտ է Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխությանը։ 

Ինչպես հաղորդում է Marca-ն, ակումբները արդեն իսկ համաձայնության են հասել «Ռեալի» 24-ամյա սանի տրանսֆերի հարցում։ Տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերի ընթացքում։ 

Տրանսֆերի չափի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Սակայն ֆուտբոլիստի պայմանագրի մեջ որպես հրաժարահին նշված է 40 միլիոն եվրոն։ Հավանաբար «Աթլետիկոն» հենց այդքան է վճարել Էրմոսոյին գնելու համար։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան ակումբում Էրմոսոն կարող է տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ։ 

Share |

Լրահոս

Loading...