Բեյլի գործակալը ցանկանում է, որ Ռեալն անվճար բաց թողնի ուելսցուն

12:00 17.07.2019

Ջոնաթան Բարնետը՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալը, ցանկանում է, որ իր հաճախորդն ակումբը լքի անվճար: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Արքայական ակումբը» կարող է համաձայնել այդ պայմաններին, որպեսզի խնայի ֆուտբոլիստի աշխատավարձը: Հիմա «Ռեալը» Բեյլին տարեկան մոտ 30 միլիոն եվրո է վճարում՝ ներառյալ հարկերը: Այդպիսով, մինչև ուելսցու պայմանագրի ավարտը՝ 2022 թվականը, ակումբը ստիպված է լինելու մոտ 90 մլն եվրո աշխատավարձ տալ նրան:

Բարնետը հույս ունի, որ Բեյլի նոր ակումբը կհամաձայնի նրան նույնքան աշխատավարձ տալ, եթե կարողանա նրան ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով:

Անցած մրցաշրջանում 30-ամյա Բեյլը մասնակցել է Իսպանիայի առաջնության 29 խաղի, որոնցում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...