Սեբալյոսը կարիերան կշարունակի Արսենալում

16:24 17.07.2019

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է վարձակալել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսին:

Լոնդոնցիները սպասում են, թե երբ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կտա իր համաձայնությունը խաղացողի տեղափոխության համար: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Նախկինում 22-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում էր «Տոտենհեմը», որը մտադիր էր գնել նրա տրանսֆերն ամբողջությամբ: Մադրիդում, սակայն, կարծեցին, որ ավելի նպատակահարմար կլինի խաղացողին տրամադրել վարձավճարով:

Սեբալյոսն այս օրերին գտնվում է արձակուրդում Եվրոպայի Մ21 առաջնության եզրափակիչ փուլից հետո, որտեղ նա դարձավ չեմպիոն Իսպանիայի ընտրանու կազմում:

Share |

Լրահոս

Loading...