Մանչեսթեր Սիթին ջախջախեց Վեսթ Հեմին (տեսանյութ)

19:09 17.07.2019

«Մանչեսթեր Սիթին» վստահորեն սկսեց նախամրցաշրջանային նախապատրաստությունը։

«Ասիա տրոֆի» անվանումը կրող մրցաշարի կիսաեզրափակչում Պեպ Գվարդիոլայի սաները 4:1 հաշվով պարտության մատնեցին  «Վեստ Հեմին»: Մանչեսթերյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռահիմ Ստերլինգը, ևս մեկ գոլով աչքի ընկան Դավիդ Սիլվան և Լուկաս Նմեչան: «Վեստ Հեմի» կազմում 11 մետրանոցից գոլի հեղինակ է դարձել թիմի ավագ Մարկ Նոուբլը:

Զուգահեռ կիսաեզրափակչում «Վուլվերհեմփթոնը» 4:0 հաշվով պարտության մատնեց «Նյուքասլին»: Հետևաբար, եզրափակչում «գայլերը» կհանդիպեն «Մանչեսթեր Սիթիին», իսկ «Նյուքասլն» ու «Վեստ Հեմը» կխաղան երրորդ տեղի համար: Երկու հանդիպումներն էլ կկայանան առաջիկա շաբաթ օրը՝ հուլիսի 20-ին։ 

Share |

Լրահոս

Loading...