Հայաստանի Գավաթ. հայտնի են 2019/20 խաղարկության ձևաչափը և խաղացանկը

13:36 17.07.2019

Փոփոխություններ կան Հայաստանի Գավաթի խաղարկության ձևաչափում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Հուլիսի 17-ին հրապարակվել է Գավաթի 2019/20 խաղարկության խաղացանկը և ձևաչափը:

Նոր մրցաշրջանից Գավաթի խաղարկությունը կսկսվի նախնական փուլով, որի վիճակահանությանը մասնակցել են Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից նորաստեղծ 8 թիմերը: Հաղորդվում է նաև բացառությամբ կիսաեզրափակչի՝ մնացած փուլերը խաղարկվելու են մեկական խաղով:

Եթե 1/8 եզրափակչում երկու թիմն էլ ներկայացնեն միևնույն առաջնությունը (Բարձրագույն խումբ կամ Առաջին խումբ), դաշտի տեր կհամարվի վիճակահանության արդյունքում խաղացանցի վերին սանդղակում հայտնված թիմը: Եթե 1/8 եզրափակչում միմյանց հանդիպեն տարբեր առաջնություններ ներկայացնող թիմեր, ապա տանտերը կլինի Առաջին խումբը ներկայացնող թիմը:

Քառորդ եզրափակչում դաշտի տեր թիմը կորոշվի վիճակահանությամբ, եթե զույգ կազմող թիմերը ներկայացնեն միևնույն առաջնությունը: Տարբեր առաջնություններ ներկայացնելու դեպքում դաշտի տեր է համարվելու Առաջին խումբը ներկայացնող թիմը:

Կիսաեզրափակչում թիմերը միմյանց հետ կխաղան 2 անգամ՝ սեփական հարկի տակ և հյուրընկալվելիս:

Խաղարկության խաղացանկին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Share |

Լրահոս

Loading...