Դե Լիգտը ժամանել է Թուրին (տեսանյութ)

00:42 17.07.2019

Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մաթիաս Դե Լիգտը տեղափոխվում է «Յուվենտուս»։ Տրանսֆերը կայացած է։ Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի շատ շուտով։ 

Հոլանդացի պաշտանը ժամանել է Թուրին և տեսաուղերձով դիմել է «բիանկոներիի» երկրպագուներին։ Տեսանյութը տեղադրված է «Յուվենտուսի» Facebook-յան պաշտոնական էջում։ 

«Ողջու՜յն, «բիանկոներիներ։ Ես Մաթիասն եմ և իսկապես ուրախ եմ այստեղ լինելու համար»»,-ասում է Դե Լիգտը տեսանյութում։ 

Նախատեսվում է, որ վաղը Դե Լիգտը բուժզննում կանցնի ու պայմանագիր կստորագրի ակումբի հետ։ 

Share |

Լրահոս

Loading...