Ջոկովիչն՝ Ուիմբլդոնում իր ավանդույթի մասին. Ես պարզապես սիրում եմ խոտ (տեսանյութ)

11:35 17.07.2019

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն «Ուիմբլդոնում» ամեն չեմպիոնությունից հետո հետաքրքիր ավանդույթ ունի: Սերբ թենիսիստը հաղթական խաղից հետո ուտում է կորտի խոտածածկից.

«Ես պարզապես խոտ եմ սիրում: Միշտ երազել եմ հաղթել հենց Ուիմբլդոնը: 2011 թվականին, երբ առաջին անգամ էի իրականացնում երազանքս, եզրափակչից առաջ մտածում էի, թե ինչ կարելի էր անել, ինչ-որ յուրահատուկ բան: Գաղափարները շատ չէին, այնպես որ, որոշեցի ուտել խոտը: Մինչև այժմ այդ ավանդույթը մնացել է»,- ասել է Ջոկովիչը մրցաշարի ավարտից հետո կազմակերպված հանդիսավոր երեկույթի ժամանակ:

 

 

Հիշեցնենք, որ այս տարվա մրցաշարի եզրափակչում Ջոկովիչը 7:6 (7:5), 1:6, 7:6 (7:4), 4:6, 13:12 (7:3) հաշվով հաղթել էր Ռոջեր Ֆեդերերին:

Share |

Լրահոս

Loading...