Եվրո2019. Ֆավորիտների դիմակայություն՝ կիսադատարկ տրիբունաների ներքո

19:40 17.07.2019

Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թվականի առաջնության A խմբի երկրորդ տուրում հանդիպել են մրցաշարի ֆավորիտները՝ Պորտուգալիայի ու Իսպանիայի հավաքականները: Չնայած այս հանգամանքին՝ խաղն անցնում է կիսադատարկ տրիբունաների ներքո:

Երկրպագուները հիմնականում տեղավորվել են արևելյան տրիբունայում, արևմտյան ու հարավային տրիբունաները գրեթե դատարկ են:

Ըստ պաշտոնական հայտարարության՝ խաղին ներկա է 2100 հանդիսական: Նշենք, որ «Բանանցը» մարզադաշտը տեղավորում է 4680 հանդիսական:

Հիշեցնեն՝ խաղին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ:

Share |

Լրահոս

Loading...