Էվերթոնը հետաքրքրված է Յուվենտուսի հարձակվողով

19:34 17.07.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է տեղափոխվել Անգլիա։

The Telegraph-ը հայտնում է, որ 33-ամյա խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը»: Ֆուտբոլիստը պատրաստ է քննարկել թիմի փոփոխության տարբերակը, քանի որ «Յուվենտուսում» նոր մրցաշրջանում կարող է կորցնել տեղը մեկնարկային կազմում։

Նախորդ մրցաշրջանում Մանջուկիչը Ա Սերիայում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...