Մ19 Եվրո-2019. Պորտուգալիան ու Իսպանիան մեկական գոլ խփեցին իրար հակասող խաղակեսերում

20:48 17.07.2019

Եվրո-2019-ի ֆավորիտներ Պորտուգալիան ու Իսպանիան մրցաշարի երկրորդ տուրում իրենց ուժերը չափեցին «Բանանց» մարզադաշտում: Խաղի առաջին 45 րոպեների ընթացքում մարզադաշտում ներկա 2100 հանդիսականին Եվրոպայի ուժեղագույնները գրեթե ոչինչ ցույց չտվեցին, եթե չհաշվենք, որ առաջին կեսի ավարտից միայն 15 րոպե առաջ իսպանացիներն արթնացան ու միայն 4 րոպե առաջ Խուան Միրանդան գրավեց մրցակցի դարպասը:

Երկրորդ կեսն անցավ անհամեմատ լարված պայքարում. թիմերն իրար հերթ չէին տալիս գրոհներ իրականացնելու համար: Արդեն 49-րդ րոպեին Ֆաբիո Վիեյրան գրավեց իսպանացիների դարպասն ու իր թիմին վերադարձրեց խաղի մեջ: Չնայած երկուստեք գրոհներին՝ թիմերին այլևս չհաջողվեց գրավել միմյանց դարպասներն ու խաղն ավարտվեց 1-1 հաշվով:

Share |

Լրահոս

Loading...