Գրիզման. Մեսսին ֆուտբոլի դեմքն է, ինչպես Լեյբրոն Ջեյմսը` բասկետբոլում

09:24 17.07.2019

«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը գովեստի խոսքեր է շռայլել «կապտանռնագույնների» ավագ Լիոնել Մեսսիի մասին։

«Նա համար 1-ն է, ինչպես Լեյբրոն Ջեյմսը` բասկետբոլում։ Լեբրոնը բասկետբոլի դեմքն է ճիշտ այնպես, ինչպես Մեսսին` ֆուտբոլում», - Գրիզմանի խոսքերն է մեջբերել «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։

«Բարսելոնան» ֆրանսիացի հարձակվողին Մադրիդի «Աթլետիկոյից» ձեռք բերեց 120 մլն եվրոյով։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, ըստ որի խաղացողի հրաժարագին է սահմանվել 800 մլն եվրոն։

Share |

Լրահոս

Loading...