Գրիզմանի ամբողջ կարիերայի ամենակոշտ մրցակիցը նույնպես Բարսելոնայում է

12:51 17.07.2019

«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը նոր թիմում իր խաղընկեր, հոլանադացի Ֆրենկի դե Յոնգին անվանել է ամենակոշտ մրցակիցը, որի հետ երբևէ բախվել է կարիերայի ընթացքում:

«Դե Յոնգն ամենակոշտ մրցակիցն է, որի հետ ես երբևէ բախվել եմ: Ես ստիպված եմ եղել «փայել» նրան, և երբեք չեմ կարողացել կանգնեցնել նրան», - ֆրանսիացու խոսքերն է մեջբերել «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:

Գրիզմանը կատալոնական ակումբի հետ ստորագրել է 5 տարվա պայմանագիր և խաղալու է 17 համարի մարզաշապիկով: «Բարսելոնան» 28-ամյա հարձակվողի համար Մադրիդի «Աթլետիկոյին» վճարել է 120 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Դե Յոնգի տրանսֆերը «Բարսելոնան» իրականացրեց անցած մրցաշրջանի կեսին՝ վճարելով 75 միլիոն եվրո: Հոլանդացին մրցաշրջանն ավարտին հասցրեց «Այաքսում» և դրա ավարտից հետո միացավ իսպանական գրանդին:

Share |

Լրահոս

Loading...