Պաշտոնական. Հյուսթոնը հայտարարեց Ուեստբրուկի տեղափոխության մասին

10:55 17.07.2019

«Հյուսթոն Ռոկետսը» պաշտոնապես հայտարարել է Ռասել Ուեստբրուկի տեղափոխության մասին:

Ամերիկացի բասկետբոլիստը «Ռոկետսի» կազմը համալրել է «Օկլահոմայից» փոխանակության շնորհիվ: Հակառակ ուղղությամբ է տեղափոխվել Քրիս Փոլը:

Բացի այդ, «Օկլահոման» ստացել է 2024 և 2026 թվականների դրաֆտի առաջին ռաունդում ընտրության հնարավորություն, ինչպես նաև ընտրելու իրավունք 2021 և 2025 թվականներին:

Ռասելը «Տանդերի» կազմում հանդես էր գալիս 2008 թվականից: Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2022/23 մրցաշրջանը:

Share |

Լրահոս

Loading...