Նապոլիի նախագահ. Ռեալի բյուջեն 3 անգամ շատ է, բայց Խամեսի համար 42 մլն են ուզում

09:05 17.07.2019

«Նապոլիի» նախագահ Աուրելիանո Դե Լաուրենտիսը պատմել է կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի շուրջ Մադրիդի «Ռեալի» հետ բանակցությունների զարգացումներից։

«Ես չեմ հասկանում, թե ինչու էին Խամեսին «Բավարիային» տվել հենց այ պես, իսկ մեզնից պահանջում են 42 միլիոն եվրո։ Նրանց բյուջեն մեծ է 3 անգամ։ Եթե Խամեսը կարողանար վարձավճարով տեղափոխվել, ոչ մեկ ոչինչ չէր ասի, և մենք էլ ևս մեկ խաղացողի ձեռք կբերեինք», - «Նապոլիի» նախագահի խոսքերն է մեջբերել Marca-ն։

Հիշեցնենք, որ կոլումբացի կիսապաշտպանը վերջին 2 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Բավարիայում»։ Գերմանիայի գործող չեմպիոնները Խամեսի համար «Ռեալին» վճարել էին 13 մլն եվրո, բայց հրաժարվեցին 42 մլն եվրոյով գնել նրա տրանսֆերային իրավունքները։

Խամեսի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ։

Share |

Լրահոս

Loading...