Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկուն այլևս Լոռիում չէ

16:56 17.07.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի 2018/19 մրցաշրջանի լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն, որը հանդես էր գալիս «Լոռիում», այլևս վանաձորյան ակումբում չէ:

«Լոռիի» մամուլի ծառայությունից ArmSport.am-ին հայտնեցին, որ Հայիթիի ազգային հավաքականի ֆուտբոլիստը թիմում խաղում էր վարձակալությամբ: Դեսիրեի վարձակալության ժամկետը նախատեսված էր մեկ տարով, որն ավարտվել է:

Հարձակվողի տրանսֆերային իրավունքները պատկանում են Հայիթին ներկայացնող «Միրեբալայիս» ակումբին: Թե որտեղ կարիերան կշարունակի ֆուտբոլիստը, «Լոռիում» տեղյակ չեն: 

Վանաձորը ներկայացնող ակումբը շնորհակալություն է հայտնել խաղացողին անցկացրած մրցաշրջանի ու ֆանտաստիկ խաղի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Ջոնել Դեսիրեն խփած 17 գոլով ճանաչվել է Հայաստանի Բարձրագույն խմբի 2018/19 մրցաշրջանի լավագույն ռմբարկու: 22-ամյա հարձակվողն իր 17 գոլերը հեղինակել է անցկացրած 25 խաղում:

Share |

Լրահոս

Loading...