FIFA 20-ը Յուվենտուսի անվան իրավունքները պարտվել է PES-ին

00:01 17.07.2019

EA Sports-ի ֆուտբոլային հանրահայտ խաղում Թուրինի «Յուվենտուսը» այլ անվանում կունենա։ 

Ինչպես տեղեկացնում է Goal-ը, FIFA 20-ը «Յուվենտուսի» անվան իրավունքները պարտվել է PES ֆուտբոլային խաղին։ Konami-ի ֆուտբոլային հանրահայտ խաղը վաստակել է «Յուվենտուսի» անվան, ակումբի ստադիոնի անվան, տարբերանշանի և մարզահագուստի իրավունքները։ 

FIFA 20-ում «Յուվենտուսը» կրելու է «Piemonte Calcio» անունը։ Հաղորդվում է, որ չնայած թիմի այլ ակումբ ունենալուն FIFA 20-ում «Յուվենտուսի» ֆուտբոլիստների անունները պահպանվելու են։ 

Թուրինի «Յուվենտուսը» Իտալիայի գործող չեմպիոնն է։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմում մարզչական փոփոխություն է տեղի ունեցավ։ Մաուրիցիո Սարին փոխարինել է Մասիմիլիանո Ալեգրիին։ 

Share |

Լրահոս

Loading...