Պաշտոնական. Կիրան Տրիպյեն՝ Աթլետիկոյի ֆուտբոլիստ

20:35 17.07.2019

«Աթլետիկոն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Տոտենհեմի» պաշտպան Կիրան Տրիպյեին ձեռք բերելու մասին:

 Ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ հաջորդ երեք մրցաշրջանների համար։

«Մենք ողջունում ենք Տրիպյեին մեր սպորտային ընտանիքում և նրան հաջողություն ենք մաղթում իր նոր տանը: Բարի գալուստ, Կիրան»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տրիպյեի տրանսֆերը մադրիդցիներին կարժենա 22 մլն դոլար։ 

Share |

Լրահոս

Loading...